Պլասիդո Դոմինգոն` «ՅՈՒՆԵՍԿՕ-ի խաղաղության արտիստ»
Իսպանացի հայտնի տենոր Պլասիդո Դոմինգոյին ՅՈՒՆԵՍԿՕ-ն շնորհել է «ՅՈՒՆԵՍԿՕ-ի խաղաղության արտիստ» պատվավոր կոչումը: Այս մասին հայտարարել է երգիչը:
Նա իսպանական հեռուսաընկերությանը պատմել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը, որը ինքը ընկալում է որպես «մեծ պատիվ», նրա համար անակնկալ է եղել: «Ես այժմ պետք է հանդիպեմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը և քննարկենք, թե այդ կազմակերպության գործունեության որ ոլորտում կարող եմ ավելի օգտակար գործունեություն ծավալել:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի խաղաղության արտիստ» կոչումը շնորհվում է Հասարակության ուշադրությունը խաղաղության, արդարության, հանդուրժողականության, ծանր իրավիճակում գտնվող երեխաների դրության, անգրագիտության դեմ պայքարի ու շրջակա միջավայրի պահպանության խնդիրների վրա սևեռելու գործում ներդրման համար: Նախկինում այդ կոչմանն են արժանացել նաև բրազիլացի երգիչ Ժիլբերտ Ժիլին, ճապոնացի երաժիշտ Էյձին Նիմուրան, հայտնի դիրիժորներ Վալերի Գերգիևը և Վլադիմիր Սպիվակովը, հայտնի երգչուհի Ալսուն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները