Վարորդներն այսօրվանից պետք է ավելի զգույշ լինեն
Այս տարվա փետրվարի 7-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով (ՀՕ-2-Ն) մեծ թվով փոփոխություններ են կատարվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանող հոդվածներում, ինչպես նաև այդ իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթի ընթացակարգերը սահմանող հոդվածներում, որոնք ուժի մեջ են մտնել այսօրվանից:
Եվ այսպիսով…
Ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելու դեպքում վարորդը տուգանվում է 50.000 դրամ: Տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելու (բացառությամբ հակաառևանգման ազդանշանային համակարգի և հավաքների կամ հանրային միջոցառումների դեպքում` բարձրախոսների) կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելու դեպքում վարորդը տուգանվելու է 10.000` լուսային և ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների բռնագրավմամբ:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելու դեպքում վարորդը տուգանվելու է 5000 դրամ: Հետիոտներն էլ ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելու դեպքում տուգանվելու են 5.000 դրամ:
Ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի կետերի տարածքից դուրս կանգառ կատարելը` 10.000 դրամ տուգանք է նախատեսում: Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի` օրենքով սահմանված կարգով տրված պահանջը վարորդների կողմից դիտավորյալ չկատարել վարորդի վրա նստելու է 200.000 դրամ:
Տրանսպորտային միջոցի վրա գովազդի տեղադրման կարգը խախտելը նախատեսում է 30.000 դրամ տուգանք: Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից վեցերորդ մասերի հատկանիշները, նախատեսում է 100.000դրամ տուգանք, վարորդական իրավունքի զրկում` 1 տարի ժամկետով:
Ամբողջ ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են