Ինչ փոփոխություններ են սպասվում կառավարությունում ու նախագահականում
«Հրապարակը» գրում է, որ նախագահ Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության պետ կարող է նշանակվել ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը, ում նախագահը վերջերս էր գեներալի կոչում շնորհել: Ըստ թերթի` Նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի մասին տարբեր լուրեր են շրջում. ոմանք ասում են, որ նա կարող է նշանակվել ԱԺ աշխատակազմի ղեկավար: Ոմանք էլ, թե` կապի և տրանսպորտի նախարար:
Թերթը նաև գրել է. «Նոր կառավարություն կազմելու նախօրյակին բազում անուններ են նշվում` որպես նախարարների թեկնածուներ: Ամենից մեծ հարցականներ առաջացրած աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնի համար երեկ նոր անուն դրվեց շրջանառության մեջ: Ըստ լուրերի, նախարար է նշանակվելու Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանը»:
Թերթը հիշեցնում է, որ ակադեմիան կապվում է Արթուր Բաղդասարյանի և ՕԵԿ-ի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները