Մեկնարկում է «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ուսուցման ծրագիրը
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում մեկնարկում է «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ուսուցման ծրագիրը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը:
«Վերջին ժամանակներում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում բավական լուրջ աշխատանքներ են տարվում քաղաքական գիտությունների դասավանդման վերակառուցման և վերապրոֆիլավորման ուղղությամբ: Այս գործընթացի հիմնական նպատակը նոր կյանք և նոր շունչ հաղորդել քաղաքական և քաղաքագիտական կրթության այնպիսի ուղղությունների, որոնք որ հնարավորություն կտան մեր շրջանավարտներին ստանալ ավելի բարձրորակ կրթություն և ձեռք բերել ավելի նեղ մասնագիտացում: Այս տեսանկյունից խիստ հեռանկարային է այս տարվանից մեկնարկող «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագիրը»,- նշեց Գ. Քեռյանը:
Բանախոսի խոսքերով, ծրագրի գլխավոր նպատակն է պատրաստել տարածաշրջանային բոլոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի քաղաքական գործընթացների ուսումնասիրության վերաբերյալ նեղ մասնագետներ:
Գ. Քեռյանը նշեց, որ ներկայումս զգացվում է գործնական, այլ ոչ թե տեսական ուսումնասիրություններ իրականացնող քաղաքագետների պակաս և այդ բացը լրացնելուն է նաև ուղղված վերոհիշյալ ծրագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան