Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է վայր դնել իր մանդատը
Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է վայր դնել իր պատգամավորական մանդատը, եթե «Ժառանգություն» կուսակցության վարչությունը իր այդ որոշմանը համաձայնություն հայտնի: Նշենք, որ այս մասին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց այսօր «Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումարում, որում էլ ընտրվելու է նոր վարչությունը:
«Վարչությունը որոշում կկայացնի Ազգային Ժողովում «Ժառանգության» մասնակցության բանաձևը և այդ բանաձևը կդիտարկի նաև իմ խնդիրը` կոլեգիալ որոշմամբ»,- վարչության անդամների ընտրությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Որոշումը կհրապարակվի արդեն այսօր երեկոյան:
Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանի այդ որոշմանը, եթե իհարկե իր թեկնածությունը վարչության կազմում հաստատվի, դեմ կարտահայտվի Ստյոպա Սաֆարյանը: Այդ մասին Panorama.amին հայտնեց ինքը` նախկին պատգամավորը: Դժվար չէ կռահել, որ նորընտիր վարչության մյուս անդամները ևս նույն ձև կվարվեն իրենց տրված հնարավորության հետ:
Նորընտիր վարչությունը նաև կքննարկի «Ժառանգության» մասնակցությունը գալիք նախագահական ընտրություններում, որի առնչությամբ Ր.Հովհաննիսյանը իր ելույթում հնչեցրեց առաջարկներ: Այն է` միասնական թեկնածուով հանդես գալ.
«Ես չեմ կարծում, որ որևէ կուսակցություն իր թեկնածուն առաջադրելով կդառնա հաջողակ ու հաղթական»,- լրագրողներին պարզաբանեց նա:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն տեսնում է որպես նախագահի թեկնածու` եղավ հետևյալ պատասխանը. «Ես նախընտրում եմ լրիվ ուրիշ թեկնածու պաշտպանել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները