Ռոնալդուն նեղացրել է «Բարսելոնի» մարզաշապիկ հագած աղջնակին
Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է ստորագրություն տալ 10-ամյա աղջնակին, քանի որ վերջինիս հագին եղել է «Բարսելոնի» մարզաշապիկը:
Աղջկա հայրը` Ռոբերտ Ֆելիպեն, ով տխրել է այս միջադեպից, նամակ է ուղարկել «Record» պորտուգալական թերթի խմբագրություն, որում պատմել է միջադեպի մանրամասների մասին: Աղջնակը «Բարսելոնի» մարզաշապիկը հագել է, որպեսզի ներկա լինի Պորտուգալիայի ազգային հավաքականի մարզմանը, սակայն մարզումը հետաձգվել է, իսկ Քրիշտիանուն գռեհկորեն մերժել է նրան:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա