Թուրք դաշնակահարին կդատեն աթեիստ լինելու համար
Թուրքիայի իշխանությունները թուրք դաշնակահար ու կոմպոզիտոր Ֆազիլ Սային մեղադրել են հոգևոր արժեքների ոտնահարման ու ատելության տարածման մեջ: «Agence France-Presse»-ի հաղորդմամբ` կոմպոզիտորին կդատեն հոկտեմբերին Ստամբուլում, և եթե նա մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է մինչև 1.5 տարվա ազատազրկում:
Դաշնակահարի փաստաբանը տեղեկացրել է, որ վերջինս մտադիր է մասնակցել դատալսումներին, քանի որ նա առաջին մարդն է, ում քրեական հետապնդման են ենթարկում միայն այն բանի համար, որ ինքը խոստովանել է, որ աթեիստ է:
Մեղադրանքների դրդապատճառ է հանդիսացել Սայայի Twitter-ում թողած մեկնաբանությունները Իսլամի վերաբերյալ: Իսկ ավելի վաղ նա հարցազրույցներից մեկում հայտարարել էր նաև, որ աթեիստ է ու պատրաստվում է տեղափոխվել Ճապոնիա, քանի որ իր այդ հայտարարությունը հայրենիքում սվիներով են ընդունել: