Արցախում ձեթի գործարան են կառուցում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղ և ծանոթացել այնտեղ կառուցվող ձեթի գործարանի շինարարական աշխատանքներին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, երկրի ղեկավարը կարևոր է համարել այս խոշոր ձեռնարկության կառուցումը` ընդգծելով, որ այն մեծ դերակատարություն կունենա Արցախում գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության զարգացման գործում:
Այնուհետև Նախագահն ուղևորվել է Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղ, որտեղ ծանոթացել է այնտեղ իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին: Բակո Սահակյանը նշել է, որ Խաչմաչի համայնքի ցուցաբերած աշխատաոճն ու կիրառվող շինարարական մոտեցումները բավականին հետաքրքիր են և կարող են օգտագործվել նաև այլ բնակավայրերում:
Երկրի ղեկավարին ուղեկցում են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են