
Ադրբեջանը դիվերսիա է իրականացրել. 2 զոհ, 5 վիրավոր
Ադրբեջանական դիվերսիոն խումբը թիկունքից հարձակում է իրականացրել Չինարի գյուղի մերձակա հայկական հենակետերից մեկի ուղղությամբ, ինչի արդյունքում հայկական կողմից, նախնական տեղեկություններով, 2 զինծառայող զոհվել է, ևս 5-ը՝ վիրավորվել են: Այս մասին Panorama.am-ին փոխանցեց Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը:
Նրա տեղեկացմամբ՝ հակառակորդը փորձել է մեկ այլ հենակետի վրա ևս հարձակում իրականացրել, սակայն այդ փորձը ձախողվել է:
Ս. Սաղոյանի հաղորդմամբ՝ վիրավոր զինծառայողներին տեղափոխել են մոտակա զինվորական հոսպիտալ: