ՊՆ-ն ներկայացնում է վիրավորված զինծառայողների առողջական վիճակը
Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը նոր մանրամասներ է ներկայացրել այսօր, հունիսի 4-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմի ձեռնարկած սադրիչ գործողության հետևանքով տարբեր աստիճանի հրազենային և բեկորային վիրավորումներ են ստացած ՀՀ ԶՈւ վեց զինծառայողների առողջական վիճակի մասին:
Ըստ տեղեկատվության, ավագ լեյտենանտ Մուշեղ Հարությունի Նուրբեկյանը ազդրերի և նստաշրջանի հրազենային վիրավորումներով տեղափոխվել է Վանաձորի կայազորային հոսպիտալ: Առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Սերժանտ Իգիթ Կարենի Հովհաննիսյանը կրծքավանդակի շրջանում հրազենային միջանցիկ վիրավորումով տեղափոխվել է Տավուշի կայազորային հոսպիտալ, այնուհետև` ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալ: Առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Շարքային Սեդրակ Սամվելի Շահբազյանը ձախ արմնկահոդի և ձախ ազդրի շրջանում հրազենային վիրավորումներով տեղափոխվել է Տավուշի կայազորային հոսպիտալ, այնուհետև` ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալ: Առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Շարքային Մաքսիմ Մարտինի Մելքոնյանը ձախ ազդրի շրջանում հրազենային միջանցիկ վիրավորումով տեղափոխվել է Տավուշի կայազորային հոսպիտալ: Առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Շարքային Արթուր Արտակի Մնացականյանը ծնկի, սրունքի և բազկի շրջանում հրազենային միջանցիկ վիրավորումներով տեղափոխվել է Տավուշի կայազորային հոսպիտալ, այնուհետև` ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալ: Առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Շարքային Կորյուն Ռոբերտի Իրիցյանը ստորին վերջույթների բազմաթիվ բեկորային վնասվածքներով տեղափոխվել է Տավուշի կայազորային հոսպիտալ: Առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Ավելի վաղ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ՊՆ ռազմաբժշկության վարչության պետ Արտաշես Փարսադանյանը տեղեկացրել էր, որ վիրավորներից 3-ին կտեղափոխեն Երևան:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա