Տիկին Քլինթոնին կներկայացվեն Հրադադարի ռեժիմի խախտման շուրջ մտահոգությունները. Սաքունց
Սահմանամերձ բնակավայրերում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման ուղղությամբ միջազգային հանրությունը, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շատ ակտիվ մեխանիզմներ ունենա: Անդրադառնալով այսօր Չինարի գյուղի պաշտպանական հենակետերի ուղղությամբ հակառակորդի հարձակմանը, Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Այսօր ԱՄՆ դեսպանատանը ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպմանը (հանդիպումը նախանշված է ԱՄՆ դեսպանատանը ժամը 14:30-ին) Սաքունցը լինելու է և կարծում է, որ «հրադադարի խախտման հարցը, բնականաբար, պետք է բարձրացնել տիկին Քլինթոնի հետ հանդիպմանը»:
Նա ասաց, որ առավոտից Վանաձորից դուրս է եկել ու տեղյակ չէ, որ հակառակորդի կողմից Տավուշի մարզի Չինարի գյուղի պաշտպանական հենակետերի ուղղությամբ դիվերսիոն հարձակում է տեղի ունեցել: Հիշեցնենք` հարձակման հետևանքով հայկական կողմը 3 զոհ էր տվել և կային վիրավորներ:
«Դիպուկահարների ու հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ պետք է շատ ակտիվ գործեն, որպեսզի հրադադարի ռեժիմի խախտումները բացառվեն, ավելի շատ հակառակորդի կողմից սպառազինությունների մրցավազքը կանխարգելվի», -նկատեց Սաքունցը ու ասաց, որ այդ հարցերի շուրջ ԱՄՆ պետքարտուղարին «մտահոգությունը կներկայացվի»:
Նշենք, որ ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 4-ին Հայաստան կատարելիք այցի շրջանակներում նախ կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այնուհետև կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
3 զոհ. Կան վիրավորներ. Դեպքի վայրում է զինդատախազը
«Թուրքն իր թրքությունն արել ա, մեր ժողովուրդն էլ կանգուն ա». Չինարիի գյուղապետ