Սամվել Բաբայան. Միջազգային հանրությունից ադեկվատ քայլեր սպասելն այլևս անիմաստ է
«Ադրբեջան գիտակցելով իր արած քայլերի վտանգավորությունը, բնականաբար, անընդհատ փորձելու է հերքել դիվերիսոն գործողությունների փաստը, սակայն դա անհնար է»,- մեկնաբանելով ադրբեջանական կողմի տարածած տեղեկություններն այն մասին, թե՝ հայ-ադրբեջանական սահմանին հայկական «սադրիչ« խումբը փորձել է ներթափանցել ադրբեջանական դիրքեր, սակայն հակահարված է ստացել ու զոհեր գրանցել՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց փորձագետ Սամվել Բաբայանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանական դիվերսիոն խումբը թիկունքից հարձակում է իրականացրել Չինարի գյուղի մերձակա հայկական հենակետերից մեկի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմից 3 զինծառայող զոհվել է, կան նաև վիրավորներ:
Նրա խոսքերով, փաստն այն է, որ միջադեպը գրանցվել է հայկական դիրքում, ինչը միանգամից հերքում է Ադրբեջանի կողմից առաջ քաշվող մոտեցումը:
«Այդ երկրի ղեկավարության լկտիությունը սահմաններ չունի: Նրանք փորձում են նույնիսկ իրենց համար ոչ ձեռնտու զարգացումների պարագայում անիմաստ հաղորդագրություններ տարածել: Հայկական կողմը չպետք է «ձեռքերը ծալած նստի», քանի որ միջազգային հանրությունից ադեկվատ քայլեր սպասելն այլևս անիմաստ է, պետք է կոշտ հակահարված տալ թշնամուն: Նրանց պատժելն անխուսափելի է»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան