Է. Շարմազանով. Հանցագործն ավելի լկտի է դառնում
«Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ պետական մակարդակով իրականացնում է ահաբեկչության և հայաֆոբիայի քաղաքականություն: Դրա վառ ապացույցն այն է, որ ԱՄՆ պետքարտուղարի այցի նախօրեին Ադրբեջանն իրականացնում է ռազմական ավանտյուրա և որը, ավելի քան համոզված եմ, որ պլանավորված է ամենաբարձր մակարդակով»,- անդրադառնալով ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողություններին, Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանական դիվերսիոն խումբը թիկունքից հարձակում է իրականացրել Չինարի գյուղի մերձակա հայկական հենակետերից մեկի ուղղությամբ, ինչի արդյունքում հայկական կողմից 3 զինծառայող զոհվել է, կան նաև վիրավորներ:
Ըստ Է. Շարմազանովի՝ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանն արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին ու նրանց կողմից հռչակված սկզբունքները:
«Կարծում եմ, որ ժամանակն է, որ թե´ ԱՄՆ-ը, և թե´ մյուս երկու համանախագահ երկրներն ամենաբարձր մակարդակով հստակ պատասխան տան նմանատիպ գործողություններին: Ինչքան դու չես դատապարտում հանցագործությունը, այնքան հանցագործն ավելի լկտի է դառնում»:
«Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ նմանատիպ գործողություններն անպատասխան չեն մնա: Ադրբեջանցիների մտքով թող չանցնի, որ կարող է նմանատիպ ավանտյուրաներով պանիկա սերմանել»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա