Վլադիմիր Հակոբյանը հաղթեց Ալբենայում և անցավ 2700-ի սահմանագիծը
Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը փայլուն հաղթանակ տարավ Բուլղարիայի Ալբենա քաղաքում ավարտված խոշոր օփենում: Նա 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և 113 մասնակիցների մեջ նվաճեց առաջին մրցանակը:
Հակոբյանի ընթացիկ վարկանիշն այժմ 2701,6 է: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Գերազանց հանդես եկան նաև օլիմպիական չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը և միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը: Նրանք, ինչպես նաև գրոսմայստերներ Իվան Չեպարինովը (Բուլղարիա) և Տամիր Նաբատին (Իսրայել) նույնպես վաստակեցին 7-ական միավոր, բայց Հակոբյանին զիջեցին լրացուցիչ ցուցանիշներով: Պետրոսյանը գրավեց 3-րդ, իսկ Գրիգորյանը` 5-րդ տեղը: