9 հաղթանակ, 1 ոչ-ոքի և 1 պարտություն` անդրանիկ տուրում
Բուլղարիայի «Ոսկե ավազներ» առողջավայրում սկսված «1-ին մեծ եվրոպական օփենի» անդրանիկ տուրում գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրայր Սիմոնյանը, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, միջազգային վարպետներ Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Վահե Բաղդասարյանը, Վալենտին Փամբուկչյանը շահեցին իրենց պարտիաները:
Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղաց, իսկ գրոսմայստեր Նելլի Աղինյանը և Վլադիմիր Պողոսյանը պարտություններ կրեցին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա