«ԱրմենՏել»-ը խաղարկում է Հայաստան - Իտալիա խաղի 4 տոմս
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում, «Հայկական ֆուտբոլի վառ ակնթարթներ» խորագրով նոր ֆեյսբուքյան ֆոտոմրցույթի անցկացման մասին: Մրցույթի հաղթողները որպես մրցանակ կստանան 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան- Իտալիա հանդիպման տոմսեր:
Մրցույթն իրականացվում է «ԱրմենՏել» ընկերության և «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժման հետ համագործակցության շրջանակում:
Ինչպես տեղեկացնում են ընկերությունից, մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լուսանկարահանել հետաքրքիր և ուշագրավ ակնթարթներ նվիրված Հայաստան -Ղազախստան ֆուտբոլային հանդիպմանը կամ պարզապես Հայաստանի ֆուտբոլի հավաքականին և մինչև հունիսի 8-ը ժամը 17:00-ն ներառյալ ուղարկել նկարը [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:
Մրցույթի պայմաններին համապատասխանող լուսանկարները մեկ ամբողջական ալբոմով հունիսի 11-ին մինչև ժամը 15:00-ն կհրապարակվեն Ֆեյսբուք սոցիալական ցանցի Beeline Armenia էջում:
Մրցույթում կհաղթի երկու լուսանկար. առաջին հաղթող լուսանկարը համարվում է այն լուսանկարը, որը կհավաքի առավելագույն թվով Like, իսկ երկրորդը կընտրի հանձնաժողովը, որը կազմված է «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժման, «ԱրմենՏել» ընկերության, ինչպես նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ներկայացուցիչներից: Յուրաքանչյուր հաղթող մասնակից կստանա Հայաստան-Իտալիա խաղի երկու տոմս: Մրցույթի կազմակերպիչներին առավել դուր եկած ևս երկու մասնակիցներ կստանան խրախուսական մրցանակներ:
«Շուտով Հայաստանի հավաքականը կսկսի ելույթները Աշխարհի Առաջնության ընտրական փուլում, և շատ կարևոր է, որպեսզի ֆուտբոլիստները զգան երկրպագուների աջակցությունը ոչ միայն մարզադաշտում: Հայտարարելով մրցույթը` մենք առաջարկում ենք երկրպագուներին կիսել հավաքականի խաղից ստացած վառ տպավորությունները և արտահայտել իրենց աջակցությունը: Իսկ մրցույթի հաղթողները հնարավորություն կունենան սատարելու մեր ֆուտբոլիստներին նաև մարզադաշտում, իբրև մրցանակ ստանալով սեփական հարկի տակ Իտալիայի ընտրանու հետ կայանալիք Հայաստանի հավաքականի առաջին պաշտոնական հանդիպման տոմսերը», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Մրցույթն ավարտվում է հունիսի 18-ին. հաղթողների անունները և արդյունքները կտեղադրվեն Facebook-ի Beeline Armenia էջում http://www.facebook.com/beeline.am հասցեում Մրցույթի պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ հետևալ հղումով` https://docs.google.com/document/d/12qb4sE_xDBJNraoDFnobNupE3jST9JoXp-dGwV7wsXM/edit?pli=1
Նշենք, որ 2012 թվականի մայիսի 30-ին «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարեց «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժման հետ համագործակցության մասին, որի շրջանակում ընկերությունը կաջակցի FAF կողմից իրականցվող միջոցառումներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու