Ստեփանավանի քաղաքապետի գլխին ամպեր են կուտակվել
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, որ Ստեփանավանի քաղաքապետ Արմեն Ղարաքեշիշյանի` Քոթոյի գլխին սև ամպեր են կուտակվել: «Ասում են` մշտապես կռիվ-ղալմաղալներով աչքի ընկնող այս քաղաքապետը ոտուձեռ է ընկել ՀՀԿ-ի «դաբրոն» ստանալու ու գալիք ՏԻՄ ընտրություններում վերստին իր թեկնածությունը առաջադրելու համար: Դրա համար Քոթոն նախ փորձել է ՀՀԿ մարզի ղեկավարներից որոշ երաշխիքներ ստանալ, ինչը, ասում են, նրան չի հաջողվել, որից հետո էլ նա փորձել է ՀՀԿ գրասենյակից որոշ պարզաբանումներ ստանալ: Սակայն ՀՀԿ գրասենյակը նույնպես Քոթոյին որևէ լուրջ բան չի ասել, այլ ընդամենը նրան հասկացրել են. «Խաղեր չտալ այն կուսակցությունների հետ, ովքեր ՀՀԿ-ի հետ կես դրույքով են աշխատում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները