Ցմահ դատապարտյալ Արարատ Մուրադխանյանը Եվրադատարանում հաղթել է Հայաստանի կառավարությանը
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ հերթական որոշումն է կայացրել: Այսօր ՄԻԵԴ կայացրած որոշմամբ, Հայաստանում խախտվել է Մարդու իրավունքների կոնվենցիայի 5-րդ հոդվածը և ցմահ դատապարտյալ Արարատ Մուրադխանյանը 2004 թվականից 2007 թվականը անօրինական կերպով է կալանքի տակ պահվել: Ըստ նույն որոշման, որը հրապարակվել է ՄԻԵԴ կայքէջում, Հայաստանի կառավարությունը պարտավորվելու է ցմահ ազատազրկման դատապարտված Արարատ Մուրադխանյանին որպես փոխհատուցում վճարել 6000 եվրո:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Արարատ Մուրադխանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ ինքը բարձր է գնահատում Եվրոպական դատարանի որոշումը:
Նշենք, որ ըստ մեղադրանքի, Արարատ Մուրադխանյանը սպանել է 2 և ավելի անձանց, ինչի հետևանքով դատապարտվել է ցմահ ազատազրկման:
Վճիռը կարող եք տեսնել այստեղ: