Անահիտ Բախշյանին պաշտոն է առաջարկվել
«Ժառանգություն» կուսակցության անդամ,ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանին աշխատանքային առաջարկ է արվել. Այս մասին գրում է «Հրապարակը»: Ըստ թերթի` Կրթության և գիտության նախարարությունից նրան առաջարկել են Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնը: Նա առայժմ չի պատասխանել, բայց ուսումնասիրում է ինստիտուտի գործունեության դաշտը, և չի բացառվում, որ համաձայնի: Ինստիտուտի տնօրենը նախկին փոխնախարար, Երևանի կրթության վարչության նախկին պետ Նորիկ Ղուկասյանն է, ով ՀՅԴ անդամ է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները