Հնաբնակ ՀՀԿ-ականները նեղացած են
«Հրապարակը» գրել է. «Մինչև ընտրությունները տեղի ունեցած ԳՄ նիստերից մեկում Սերժ Սարգսյանն ասել էր, որ եթե ՀՀԿ-ն հավաքի 40 տոկոս, թե Կարախանյան Վազգենը, թե Սուքիաս Ավետիսյանը, թե Լեռնիկ Ալեքսանյանը և, իհարկե, Գագիկ Մելիքյանը կդառնան պատգամավորներ: ՀՀԿ-ն ստացել է 40 տոկոսից ավելի ձայն, սակայն ՀՀԿ-ի «կաստյակի» վերոնշյալ անդամներն այդպես էլ պատգամավորներ չեն դարձել: Հիշեցնենք, որ թվարկված ՀՀԿ-ականները համամասնականի 112-117-րդ հորիզոնականներն են զբաղեցնում ու հիմա մի քիչ նեղացած են, որ ուրիշ-օտարները պատգամավոր են դարձել հարազատ կուսակցությունում, իրենք մնացել են «բորդյուրին»: Նրանց ասվել է. մի քիչ համբերեք, մի վեց-յոթ ամսվա պատմություն է` կդառնաք պատգամավոր»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները