Իրավունք 16:47 05/06/2012

«Ստիլյագ», «էշություն». Զրպարտության և վիրավորանքի գործերով ո՞վ, ի՞նչ է պահանջել լրատվամիջոցներից

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Զրպարտության և վիրավորանքի հիմքերով դատական գործերի քանակը կտրուկ նվազել է: Նմամ եզրահանգման է եկել «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2010-ի մայիսից մինչև 2012 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում կատարված մոնիթորինգի արդյունքում: Այսօր «ՄԻԵԿ 10-րդ հոդված. Զրպարտության գործերով դատական պրակտիկայի ներկայիս միտումները և քրեական գործերով լուսաբանումը» սեմինարի ընթացքում մոնիթորինգի արդյունքները ներկայացնելիս փաստաբան Արա Ղազարյանն ասաց, որ դատական գործերի քանակը հավանաբար նվազել է Սահմանադրական դատարանի ընդունած որոշման արդյունքում:

 «Սահմանադրական դատարանի որոշումը զսպող ազդեցություն է ունեցել զրպարտության և վիրավորանքի հիմքերով լրատվամիջոցների դեմ ներկայացվող գործերի քանակի վրա», -հավելեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել էր Սահմանադրական դատարան քաղաքացիական օրենսգրքում զրպարտության և վիրավորանքի հոդվածները, մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերին և 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Պաշտպանն այդպիսով, վիճարկում էր լրատվամիջոցների շրջանում վերջին ժամականերում աղմուկ հանած զրպարտութան և վիրավորանքի դրույթների սահմանադրականությունը:

Մոնիթորինգ իրականացնող խումբը որպես թիրախ դիտարկել է 44 դատական գործ, որոնցից 75 տոկոսի (33 հայցապահանջ) դեպքում դատարան է ներկայացվել տպագիր մամուլում հրապարակված տեղեկության համար, 28 %-ի դեպքում հայցապահանջ ներկայացվել է էլեկտրոնային կայքում հրապարակված տեղեկատվության համար, իսկ 12%-ի դեպքում հայցապահանջները ներկայացվել են հեռուստատեսությամբ տարածված տեղեկատվության համար: Մոնիթորինգ իրականացնողները եզրակացրել են` առավել խոցելի լրատվամիջոցը, այնուամենայնիվ, տպագիր մամուլն է:

Ի՞նչ են պահանջել հայցվորները լրատվամիջոցներից. ամենաշատ հայցվող իրավական պաշտպանության միջոցը զրպարտության և վիրավորանքի դիմաց եղել է դրամական փոխհատուցման պահանջը, որը հայցվել է 44 գործերից 38-ի դեպքում, այնուհետև հերքումը, որը հայցվել է 32 գործով և դրան հաջորդում է դատական ծախսերի փոխհատուցման պահանջը, որը հայցվել է 25 գործի դեպքում: Ընդամենը 10 գործի դեպքում է, որ հայցվորները պահանջել են վիրավորանքի դիմաց ներողություն խնդրի պատասխանող կողմը, իսկ 4 գործի դեպքում վճռի հրապարակման պահանջ է դրվել պատասխանող լրատվամիջոցների առաջ:

Ըստ ուսումնասիրության, հիմնական դրամական պահանջները տատանվել են 2-4 մլն դրամի շրջանակներում: Ընդ որում ամենաբարձր փոխհատուցման պահանջ լրատվամիջոցի առաջ («Հրապարակ» թերթ) դրել է փաստաբան Արթուր Գրիգորյանը` 18 մլն դրամ: Հիշեցնենք` Արթուր Գրիգորյանը թերթի դեմ դատական հայց էր ներկայացրել այն բանի համար, որ թերթի էլեկտրոնային կայքում հրապարակված հոդվածի տակ ընթերցողները իր կարծիքով, իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորող մեկնաբանություններ են գրել: Դատարանը, սակայն, չէր բավարարել փաստաբանի հայցը` նշելով, որ լրատվամիջոցի կողմից վիրավորելու կամ զրպարտելու դիտավորություն առկա չէ:

Արա Ղազարյանի կարծիքով, Արթուր Գրիգորյանը սխալ է վարվել, երբ միանգամից դիմել է դատարան, այսինքն` փաստաբանը նախ պետք է դիմեր լրատվամիջոցին` պահանջելով հեռացնել կամ ջնջել մեկնաբանությունները: «Ես ողջունում եմ դատարանի այդ որոշումը, պրոգրեսիվ մոտեցում էր», -կարծիք հայտնեց փաստաբան Ղազարյանը:

Նա ողջունելի է համարում նաև դատարանների կողմից զրպարտության և վիրավորանքի գործերով` արդյո՞ք հրապարակված տեղեկությունը, բառը օբյեկտիվորեն արատավորող է թեսթի կիրառումը:

«Սա շատ լավ մոտեցում է: Անկախ անձի աշխարհայացքից, անկախ նրանից, թե ասենք Արզաքանցյանի համար «ստիլյագ» բառը վիրավորական է, դատարանը օբյեկտիվորեն, ելնելով հանրության կողմից ճանաչողական մոտցումներից, որոշում է, որ այս բառը կամ արտահայտությունը արատավորող չէ», -վկայակոչելով «Երկիր» թերթի դեմ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի ներկայացրած հայցը, նկատեց փաստաբան Ղազարյանը: Այս դեպքում, ըստ փաստաբանի, գերակա է հանրային շահը, քանի որ այս հարցը դիտարկվել է հենց այդ համատեքստում:

Մամուլում մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր ընտրված Հայկ Բաբուխանյանի հասցեին հետևյալ միտքն էր արտահայտվել. «ոչ մի պատմաբան այնպիսի էշություն դուրս չի տվել, ինչ դուրս է տվել Հայկ Բաբուխանյանը»: Դատարանը այս պարագայում չէր բավարարել Բաբուխանյանի հայցը: «Մեկ կամ երկու տարի առաջ կարո՞ղ էինք պատկերացնել, որ նման բան կարող էր դատարանն անել: Քարկոծում են Հայկ Բաբուխանյանին, և այդ ամբողջը դնելով մեկ հարթության վրա` հաշվի առնելով նրա քաղաքական գործիչ լինելու հանգամանքը և այն, թե ինչպես է նրա անձը ընկալվել հանրության կողմից, դատարանը արդարացնում է», -նշեց փաստաբանը:

Քննարկման ընթացքում հարց հնչեց` այսինքն, հնարավոր է «էշություն» որակում տալ ու դատարանը կարդարացնի՞: Ի պատասխան Արա Ղազարյանն ասաց, որ տվյալ բառը չպետք է ստուգաբանության ենթարկել: «Կոնտեքստում այն բավականին մեղմանում է», -հավելեց փաստաբանը:

Ուսումնասիրության ընթացքում մոնիթորինգ իրականացնող խումբը եզրակացրել է, որ դատարանները, ըստ էության, կայացրած որոշումներով զգալիորեն` 86 տոկոսով նվազեցրել են լրատվամիջոցների դեմ բերված դրամական փոխհատուցման պահանջների չափերը:

Ըստ նույն ուսումնասիրության, նշված բոլոր 44 գործեորվ հայցվորներ եղել են սովորական քաղաքացիներ (18 անձ), պետական պաշտոնյաներ (9) ու կազմակերպություններ (1), քաղաքական գործիչներ (10), ոչ պետական կազմակերպություններ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}