Հայտնի է բաժանորդը, ով կմեկնի ՈւԵՖԱ ԵՎՐՈ 2012-ի եզրափակիչ խաղին
Այսօր Orange ընկերության գլխավոր խանութում ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2012TM-ի պաշտոնական գործընկերության շրջանակներում յոթ բաժանորդների մրցանակներ են հանձնվել:
Ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան Sony Ericsson Live with Walkman սմարթֆոներ է հանձնել կանխավճարային ծառայությունների այն երջանիկ բաժանորդներին, ում լիցքավորումները մայիսի 15-ից մինչև մայիսի 30-ը ընկած ժամանակահատվածում եղել էին հերթական 50,000-րդը, իսկ բոլոր ֆուտբոլասերների ամենացանկալի նվերը`
ՈւԵՖԱ ԵՎՐՈ 2012TM-ի եզրափակիչ խաղի ուղեգիր երկու հոգու համար, հանձնվեց այդ յոթ հաջողակներից այն բաժանորդին, ում լիցքավորած գումարն այդ ժամանակահատվածի համար ամենամեծն էր:
Ընկերությունից հիշեցնում են, որ ֆուտբոլային նվեր ստանում էին նրանք, ովքեր լիցքավորել են հաշիվը 500 և ավելի դրամով, և որոնց լիցքավորումը եղել է հերթական 50,000-րդը, ստանում են Sony Ericsson Live with Walkman սմարթֆոն, իսկ այդ երջանիկներից նա, ում լիցքավորած գումարն այդ ժամանակահատվածի համար եղել է ամենամեծը, ստանում է բոլոր ֆուտբոլասերների ամենացանկալի նվերը. Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղի ուղեգիր երկու հոգու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին