ԱԺ հնաբնակ պատգամավորների կենսագրությունները սրբագրվո՞ւմ են
Թեև հինգերորդ գումարման Ազգային Ժողովի առաջին նստաշրջանն արդեն հետևում է և նորընտիր պատգամավորները, ինչպես նաև ԱԺ հնաբնակները հարմարվում կամ էլ իրենց աշխատասենյակներում տեղափոխություններ կատարում, խորհրդարանի պաշտոնական կայքէջում պատգամավորների կենսագրություններում որոշակի անհասկանալի պահեր հայտնաբերեցինք:
Նոր Ազգային Ժողովում 131 պատգամավորներից 60-ը առաջին անգամ են մանդատ ստանում ու թերևս հասկանալի կլիներ, եթե նրանց կենսագրությունները դեռ տեղադրված չլինեին կայքում: Սակայն բացի նորելուկներից, բացակայում են նաև որոշ պատգամավորների կենսագրություններ ևս, որոնք ԱԺ-ում առաջին տարին չէ, որ աշխատասենյակ ունեն:
Օրինակ, Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամոյի) կենսագրությունը տեղում է, ավելին` վերջին տողով տեղեկանում ենք, որ նա 2012թ-ի մայիսի 6-ին մեծամասնական ընտրակարգով հերթական անգամ ստացավ պատգամավորի մանդատ: Մինչդեռ հենց հաջորդ տողում տեղակայված ԲՀԿ-ական Արագած Ախոյանի կենսագրությունը բացակայում է, թեև ինքն էլ Ս.Ալեքսանյանի հետ անցած հինգ տարիներին կռիվ է տվել ԱԺ-ում:
Ընտրյալների թվում, ով ԱԺ-ում այս գումարմանն էլ կշարունակի իր գործունեությունը և ում կենսագրությունը պաշտոնական կայքէջից ոչ մի տեղ չի անհետացել ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանն ու Խաչիկ Հարությունյանը, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն ու Մանվել Բադեյանը, Արտակ Դավթյանը, ինչպես նաև ԲՀԿ-ական Գագիկ Ծառուկյանն ու Նաիրա Զոհրաբյանը:
Իսկ ահա նրանց ցուցակը, ովքեր նոր չեն, բայց նրանց կենսագրությունները հանվել են կայքից (գուցե սրբագրման խնդիրներ կա՞ն)` ՀՀԿ-ական Կարեն Ճշմարիտյան ու Առաքել Մովսիսյան (Շմայս), Նահապետ Գևորգյան (Նովո), ԲՀԿ-ական Արշակ Մխիթարյան (բրիլիանտի Արշակ): Ինչպես նաև ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյան, ՀՀԿ խմբակցության անդամ Տաճատ Վարադախետյան և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները