Հունաստանի Եվրագոտուց դուրս գալու հնարավորությունը գնահատել են 33%
«Standard & Poor's» վարկանիշային աղյուսակը Հունաստանի Եվրագոտուց դուրս գալու հնարավորությունը մոտակա ամիսներին գնահատել է երեքից մեկ հավանականությամբ , այն է՝ 33%:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, կազմակերպության վերլուծաբանները կանխատեսել են, թե Հունաստանը հնարավոր է հրաժարվի Եվրո միասնական դրամական միավորից այն դեպքում, եթե երկրի ապագա կառավարությունը հրաժարվի իրագործել տնտեսական խիստ կրճատումների վերաբերյալ ծրագիրը, որը պահանջում են միջազգային վարկատուները: Այդ պարագայում, փորձագետները չեն բացառում նաև դեֆոլտի հավանականությունը:
Միաժամանակ «Standard & Poor's»-ը նշում է, թե Հունաստանի Եվրագոտուց դուրս գալը չի բերի «դոմինոյի էֆեկտի», հրահրելով վտանգավոր գոտում գտնվող եվրոպական այլ երկրների ևս դիմել նմանօրինակ քայլի: Նման պարագայում Եվրոպան կաջակցի այդ երկրներին, ավելի մեծ ֆինանսական միջոցներ հատկացնելով:
Հիշեցնենք, հունիսի 17-ին Հունաստանում նախանշված են խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում ձևավորվելու է կառավարություն: Եթե ընտրություններին հաղթանակ տոնեն ձախ ուժերը, ապա հավանական է, որ նորաստեղծ կառավարությունը հրաժարվի իրագործել տնտեսական կրճատումների ծրագիրը, այդպիսով վտանգելով դոնոր պետությունների և ներդրումային ընկերությունների ֆինանսական հատկացումների իրականացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու