Ի վերջո` ինչ է անելու ԲՀԿ-ն
«Հայկական ժամանակն» անդրադարձել է ԱԺ-ի հաստատմանը ներկայացվելիք կառավարության ծրագրին և փորձել է պարզել տարբեր խմբակցությունների հնարավոր վերաբերմունքն ու այդ ծրագիրը տապալելու հավանականությունը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լ.Զուրաբյանը նշել է, որ ինչ ծրագիր էլ ներկայացվի, իրենք դեմ են քվեարկելու, քանզի «այս կառավարությունը արդեն ապացուցել է, որ զբաղված է միայն մի քանի պետական պաշտոնյա օլիգարխների հարստացման գործընթացը ապահովելով»: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալիկ Արզումանյանն ասել է, որ լինելով ընդդիմություն՝ դեմ են քվեարկելու: ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը նույնպես խոսել է դեմ արտահայտվելու մասին:
Այնուհետև թերթը կենտրոնացել է ԲՀԿ-ի դիրքորոշման վրա, ինչի վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանն ասել է, թե երբ ծրագիրը բերվի ԱԺ, քննարկվի, քննարկման արդյունքներից պարզ կլինի, իսկ ԲՀԿ-ն իր դիրքորոշումը պայմանավորելու է խմբակցության ներսում անցկացրած քննարկումներով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները