Իրանի միջուկային ծրագիրն ուԿասպից ծովի իրավական կարգավիճակի խնդիրը Պուտին-Ահմադինեժադ հանդիպման առանցքում
Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը տարածաշրջանի ժողովուրդների անվտանգության և խաղաղության երաշխիքն է:
Այդ մասին Իրանի նախագահի պաշտոնական կայքի (www.president.ir) հաղորդմամբ՝ Պեկինում ՌԴ նախագահ Վ.Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մ. Ահմադինեժադը:
Իրանի նախագահը, խոսելով ռուս-իրանական հարաբերությունների մասին, նշել է, որ Բուշեհրի ատոմակայանի գործարկումը լավ օրինակ է, որի հիման վրա ապագայում երկու երկրները կարող են այլ ոլորտներում ևս արդյունավետ համագործակցել:
Անդրադառնալով Կասպից ծովի իրավական կարգավիճակի խնդրին՝ Ահմադինեժադը նշել է, որ այդ հարցում Իրանի և Ռուսաստանի համաձայնությունը կարող է նախադրյալներ ստեղծել, որպեսզի մերձկասպյան մյուս երկրները ևս միանան այդ համաձայնությանը:
Վլադիմիր Պուտինն էլ իր հերթին նշել է, որ Իրանը Ռուսաստանի վաղեմի բարեկամն է և Մոսկվան միջազգային հարթակներում պաշտպանել է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի ժողովրդի իրավունքը:
Նշենք, որ Ահմադինեժադ-Պուտին հանդիպումը կայացել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների 12-րդ համաժողովի շրջանակներում:
Նախորդող տեղեկատվություն՝ Ահմադինեժադ. ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք խոչընդոտում է Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների առաջընթացին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա