Հայ շախմատիստները` «Ոսկե ավազներում»
Տիգրան Լ. Պետրոսյանը Բուլղարիայի «Ոսկե ավազներ» առողջավայրում անցկացվող օփենում երեք տուրից հետո վաստակել է 3 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնպիսի արդյունք ունեն ևս յոթ մասնակիցներ, բայց նրանք հայ շախմատիստին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով:
Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հրայր Սիմոնյանը, Ավետիք Գրիգորյանը, Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանն ունեն 2,5-ական, Վլադիմիր Հակոբյանը, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, Նելլի Աղինյանը, Վահե Բաղդասարյանը, Վալենտին Փամբուկչյանը` 2-ական, Հրանտ Մելքումյանը` 1,5 միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում