Դեֆոն հոր մահվան պատճառով հեռացել է Անգլիայի հավաքականի ճամբարից
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Ջերմեյն Դեֆոն ստիպված էր հեռանալ Կրակովի մարզաբազայից և վերադառնալ Լոնդոն:
Ինչպես հաղորդում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, ֆուտբոլիստի հայրն է մահացել: Դեֆոն թիմին կմիանա ավելի ուշ, և նրա փոխարեն գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը մտադիր չէ այլ հարձակվողի հրավիրել:
Հիշեցնենք, որ Անգլիայի ընտրանին «Եվրո-2012»-ում կմեկնարկի հունիսի 11-ին Ֆրանսիայի հավաքականի հետ խաղով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում