Հրայր Թովմասյան. Եհովայի վկաները Եվրադատարանում Հայաստանի դեմ հայցեր են ներկայացրել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի», «Բուխարատյանն ընդդեմ Հայաստանի» և «Ծատուրյանն ընդդեմ Հայաստանի» կայացված վճիռների պահանջը կատարելու նպատակով կառավարությունը ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացրեց 30 հազար եվրոյին համարժեք դրամ։
Նշենք, որ երկու գործերը վերաբերում են Եհովայի վկաներին, ովքեր հրաժարվել են անցնել զինվորական ծառայության:
Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը նշեց, որ «Եհովայի վկա» կրոնական կազմակերպության բազմաթիվ անդամներ Եվրադատարանում Հայաստանի դեմ հայցեր են ներկայացրել: Նրա խոսքերով՝ «Եհովայի վկաները» հրաժարվում են ծառայել բանակում, ինչի հետևանքով ենթարկվում են քրեական պատասխանատվության: Այս պահին էլ, ինչպես նշեց Հ.Թովմասյանը, քրեակատարողական հիմնարկներում Եհովայի վկաներ կան:
Ըստ նախարարի պաշտնակատարի՝ բոլոր նրանք, ովքեր այսօր ազատազրկման են դատապարտված, դրանց մեծ մասը նաև մեկ երկու ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայության, բայց այսօր նրանք դրանից էլ են հրաժարվում: «Եթե այլընտրանքային ծառայությունից էլ են հրաժարվում, ապա նրանց մինչև 3-5 տարի ազատազրկում է նախատեսվում»,- ասաց Թովմասյանը: Նա հայտնեց, որ արդարադատության նախարարությունում ձևավորվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է ոչ միայն Հայաստանի դեմ կայացրած վճիռները, այլև ԵԴ բոլոր որոշումները:
Հարցին, որ եթե ԵԴ-ն վճիռներ է կայացրել Հայաստանի դեմ, ապա սա չի նշանակում, որ դատավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, Հ.Թովմասյանը նշեց, որ ինչպես պետք է դատավորին պատասխանատվության ենթարկեն, եթե այդ պահին մեր օրենսդրությունը այլ բան չէր նախատեսում: «Պետք է հստակ միմյանցից տարբերենք, թե ինչի մասին է խոսքը՝ մենք ունեցել ենք օրենսդրության սխալ, մեր օրենսդրությունը հակասել է եվրոպական կոնվենցիային և այդ պատճառո՞վ է նման վճիռներ կայացվել, թե՞ գործ ունեինք ակնհայտ կոպիտ սխալների հետ»,-ասաց Հ.Թովմասյանը:
Նախորդող՝ http://www.panorama.am/am/law/2012/06/06/pastinfo-genproc/
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան