ԲՀԿ ղեկավարին չի հաջողվել տետ ա տետ հանդիպել Հիլարի Քլինթոնին
«Հրապարակը» գրել է. «Ըստ հավաստի տեղեկությունների` ԲՀԿ համամասնական ցուցակը կազմելիս ամեն ինչ արել են, որպեսզի վառ արտահայտված ամերիկամետ գործիչներ լինեն այնտեղ, որպեսզի ԲՀԿ-ն չհամարվի ռուսական ուժ: Սակայն ոչ հայ արևմտամետները, ոչ էլ ԱՄՆ շրջանակները «դաբրո» չեն տվել այդ իդեաֆիքսին ու փորձել են ԲՀԿ-ն հեռու պահել դրանից: Մեր տեղեկություններով, ինչպես Վրաստանում միլիարդատեր Բիձիա Իվանիշվիլին, այնպես էլ Գագիկ Ծառուկյանի «շրջանակները» փորձել են հանդիպում հաջողացնել ԱՄՆ քարտուղար Հիլարի Քլինթոնի հետ` նախևառաջ քարոզչական, ապա և երկրի իշխանությունների վրա հոգեբանական ճնշման համար: Սակայն ամերիկյան կողմը չի արձագանքել, հանդիպում տեղի չի ունեցել: Չնայած Գագիկ Ծառուկյանը «վճռական մենակի» կարգավիճակով` հասարակական սեկտորի, իրավապաշտպանների ու քաղաքական գործիչների հետ գնացել է ԱՄՆ դեսպանատուն` տիկին պետքարտուղարի հետ հանդիպման, սակայն տետ ա տետ հանդիպում չի կայացել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները