ՕԵԿ-ին` երեք-չորս փոխնախարարի պորտֆել
««Օրինաց երկիր» կուսակցությունը նոր կառավարությունում երեք-չորս փոխնախարարի պորտֆել է ունենալու»,- գրում է «Հայկական ժամանակը»: ՕԵԿ-ական աղբյուրները թերթին հայտնել են, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն այդ պաշտոնների համար «մրցույթ» է հայտարարել` բառի բոլորիս հասկանալի իմաստով: Փոխնախարար կդառնան նրանք, ովքեր կառաջարկեն լավագույն «պայմանները»` կրկին բառի բոլորիս հասկանալի իմաստով: «Առայժմ վերջնականապես հստակեցված չէ, թե հատկապես որ նախարարություններում կարող են ՕԵԿ-ի թեկնածուները փոխնախարար աշխատել: Հիշեցնենք, կոալիցիոն քվոտայով «Օրինաց երկրին» նաև երեք նախարարական պորտֆել է բաժին ընկնելու: Ի դեպ, երեկ ՕԵԿ քաղխորհրդի ներկայացուցիչները և ՀՀԿ խորհրդի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, որի ժամանակ, ըստ ՕԵԿ-ի տարածած հաղորդագրության, քննարկել են նոր կառավարության ծրագրի հիմնադրույթները, որոնք մշակվել են ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի նախընտրական ծրագրերի հիման վրա: Այդ հանդիպումները շարունակվելու են` ամփոփ փաստաթուղթ ձևավորելու համար»,- նշում է «ՀԺ»-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները