Օրվա թեմա 16:58 07/06/2012

Ինչ կընտրի Խաչիկ Ասրյանը` նախարարի պորտֆե՞լը, թե՞ սահմանի պաշտպանությունը

Հեղինակ` Լիա Խոջոյան

Սպորտի և երիտասարդության փոխնախարար, «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանն այս օրերին, ինչպես և ողջ հայությունը, ուշադրությունը սևեռել է հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակին: Անգամ պատրաստվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այս կապակցությամբ մի նախաձեռնություն ներկայացնել, որի մասին էլ Panorama.am-ը զրուցեց Խ.Ասրյանի հետ:

-Պարոն Ասրյան, սահմանում դարձյալ անհանգիստ է, թշնամին դիվերսիոն ակտիվ գործունեություն է ցուցաբերում: Ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված այս իրավիճակն ու այդ ակտիվությունը:

- «Հայոց արծիվների» հիմնադրման 2.5 տարիների ընթացքում կազմակերպված բազմաթիվ միջոցառումներում միշտ նշել եմ Հայաստանի աշխարհագրական դիրքի, հորինված ադրբեջանցի ղեկավարների կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունների վտանգը` ընդգծելով դրանց պարտվողական հոգեբանությունը: Միաժամանակ ես միշտ ընդգծել եմ հայոց ազգային բանակի, հայ զինվորի ու սպայի հաղթանակած ոգին ու հորդորել հասարակությանը, հաշվի առնելով այդ ամենը, միասնական լինել: Հայ ժողովուրդը միշտ պետք է համախմբված լինի Ազգային բանակի, հայոց նախագահի և ՀՀ եռամիասնության շուրջ:
Հաշվի առնելով վերջին ողբերգական միջադեպերը, ես կցանկանայի հանգստության ու զգոնության կոչեր ուղղել մեր ժողովրդին ու պարզապես շեշտել` ոչինչ իրականում չի փոխվել. ադրբեջանցին նույն վախկոտ ադրբեջանցին է ու փախնող թշնամին, պարզապես յուրաքանչյուրս պետք է գիտակցի, որ հատկապես այս ժամանակահատվածում պետք է համախմբված լինենք ու լինենք հայ զինվորի կողքին:

-Ձեր բոլոր հրապարակային ելույթներում ու հարցազրույցներում միշտ շեշտում եք նաև, որ ադրբեջանական կողմի ստոր սադրանքներին հայկական կողմը պետք է ու տալիս է համարժեք պատասխան: Տեսնո՞ւմ եք դա նաև այս դեպքերի կոնտեքստում:
-Հայաստանը ` ի դեմս ՀՀ նախագահի, միշտ եղել է խաղաղության կողմնակից, բայց ազգային բանակը նման սադրանքներին միշտ էլ կոշտ պատասխան է տվել, տալիս է և տալու է: Եվ վերջին միջադեպը բացառություն չէ:

-Նմանատիպ դեպքերի ֆոնին Ադրբեջանը միշտ բարձրաձայնում է իր բանակի մարտունակության մասին: Համեմատելի՞ են հայկական ու թշնամու բանակները:
-Որևէ համեմատություն անցկացնելն ուղղակի ծիծաղելի է: Արդեն քսան տարի ակտիվ առնչություն ունեմ Ազգային բանակի հետ, այցելել եմ գրեթե բոլոր զորամասերը, անձամբ ճանաչում են գրեթե ողջ հրամանատարական կազմը և վստահ կարող եմ ասել` հայկական բանակը իր մարտունակությամբ, իր պատասխանատվությամբ ու հավատարմությամբ տարածաշրջանում ամենամարտունակն է: Առանց ավելորդ բառերի` սա է մեր բանակի ճշմարտացի բնորոշումը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակին, ապա դժվարությամբ եմ այն բանակ անվանում, քանի որ խոսքը զուտ ստորաբաժանումների կամ զինված խմբավորումների մասին է: Կարո՞ղ եք համեմատել կայացած ազգային բանակը խմբավորումների հետ:

-Այսօր շատ է խոսվում սրված իրավիճակի պատերազմի վերածվելու վտանգի մասին: Տեսնո՞ւմ եք նման հեռանկար:
-Հրադադարից հետո մենք միշտ գտնվել ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն ժամանակավոր այդ հատվածում և ավելի քան վստահ եմ, որ յուրաքանչյուր հայ սա շատ լավ գիտակցում է: Կրկնում եմ` վերջին իրադարձությունները, նկատի ունեմ և Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանների ոտնձգությունները բազմաթիվ անգամ տեղի են ունեցել: Միջադեպերը եղել են ու կան, այլ խնդիր է, որ բոլորս էլ մեծ ցանկություն ունենք, որ այլևս չլինեն: Բայց ինքս էլ շատ լավ գիտակցելով մեր աշխարհագրական դիրքը, կարծում եմ նման միջադեպերը կարող են շարունակական լինել:

-Այսինքն իրական պատերազմի վտանգ Դուք այսօր չե՞ք տեսնում:

-Իհարկե չեմ տեսնում: Բայց եթե անկեղծ լինեմ, ապա կասեմ հետևյալը. Աստված տա պատերազմ երբևէ չլինի, բայց եթե այն անխուսափելի է, ապա ես կգերադասեի, որ այն լիներ հենց այսօր և ոչ թե բաժին հասներ մեր եկող սերունդներին: Ավելի քան վստահ եմ, որ այն հորինված ադրբեջանցիների համար կլինի վերջինը :

-Լրատվամիջոցներից տեղեկացանք, որ նախաձեռնել եք ու պատրաստ եք 2 հազար նվիրյալների հետ մեկնել սահման, եթե հանրապետության նախագահը դրա թույլտվությունը տա: Դա իսկապես այդպե՞ս է:

-Ուզում եմ հարցին հարցով պատասխանել` եթե նման իրավիճակում ոչ «Հայոց արծիվները», ապա ո՞վ պետք է լինի ազգային բանակի ու հայ զինվորի կողքին, առաջին գծում: Հայրենասիրական հասարակական մեր կազմակերպության հիմքում հենց այդ գաղափարն է ընկած և զարմանալի կլիներ, եթե նման նախաձեռնությունով հանդես չգայինք: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 25 հազար մարդ և նրանցից յուրաքանչյուրը, վստահեցնում եմ, պատրաստ են այդ քայլին: Այսօր ունենք 2 հազարանոց խումբ, որ պատրաստակամ է թեկուզ և վաղը մեկնել առաջին գիծ: Համապատասխան խնդրանք-դիմումով դիմելու ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Հայաստանի գլխավոր հրամանատարին, որպեսզի մեզ հնարավորություն տրվի կանգնել մեր զինվորների կողքին և հենց նա կորոշի նախաձեռնության ընթացքը:

-Պարոն Ասրյան, շրջանառվող խոսակցությունների համաձայն Ձեզ հնարավոր է գործադիրում նախարարի պաշտոնի նշանակեն: Ո՞րն է այս պահին Ձեզ համար ավելի կարևոր` նախարարի պորտֆելը, թե՞ ՀՀ ու ԼՂՀ սահմանների պաշտպանությունը:
-Միանշանակ` սահմանների պաշտպանությունը: Վստահ եմ, որ գործադիրում ցանկացած պաշտոնի նշանակումը նման իրավիճակում որոշակի ժամանակ կարող է սպասել, բայց հայրենիք-պետության սահմանների պաշտպանությունը երբեք չի կարող սպասել, անգամ մեկ րոպե:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}