Հայտնի է «Մարիանա»-ի պայթյունի պատճառը
Ըստ ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Վլադիմիր Հովսեփյանի՝ նախնական տվյալներով պայթյունի պատճառը կաթսայի անվտանգության փականի խափանումն է:
ՀՀ ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից իրականացվում է տեխնիկական քննություն, որի արդյունքները կամփոփվեն 4-օրյա ժամկետում:
ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, վերոնշյալ կաթսան բոլորովին վերջերս` 2012 թ. մայիսի 23-ին փորձաքննություն էր անցել արտոնագրված «Դամի» ՍՊԸ-ի կողմից, որտեղ փորձաքննության են ենթարկվել նաև «Նաիրիտ» ու «Մոլիբդեն Փրոդաքշն» ընկերությունները:
Ներկայումս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ուսումնասիրություն է կատարում նաև «Դամի» ՍՊԸ-ի կողմից տրված դրական եզրակացության հավաստիությունը պարզելու համար:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան` ժամը 08.35-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի 1/9 հասցեում գտնվող «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի գործարանում տեղի է ունեցել պայթյուն, և կա տուժած: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՃԿԿ օպերատիվ խումբը և «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը:
Տեղում պարզվել է, որ պայթել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի կաթսայատան «Ե1» տիպի շոգեկաթսան: Դժբախտ պատահարի հետևանքով արտադրամասի աշխատակից՝ 1957 թ. ծնված Էդուարդ Ղազարյանը ստացել է մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել «Մալաթիա» բժշկական կենտրոն: Բժիշկների գնահատմամբ՝ Է. Ղազարյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:
Նախորդող հրապարակում`
«Մարիաննա»-ում պայթյուն է տեղի ունեցել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները