Ն. Բոնապարտի անգլերենով գրված նամակը հանվելու է աճուրդի
Նապոլեոն Բոնապարտի անգլերենով գրված նամակը հունիսի 10-ին Փարիզում հանվելու է աճուրդի, հայտնում է BBC News-ը: Նա այն գրել է Սուրբ Հեղինե կղզում աքսորված լինելու ժամանակ (Վատերլոոյի պարտությունից հետո, 1815 թ-ի հունիսի 22-ին Նապոլեոն I-ը վերջնականապես գահընկեց է արվել և աքսորվել Ատլանտյան օվկիանոսի Սբ Հեղինե կղզի` որպես անգլիացիների գերի, որտեղ և 1821-ի մայիսի 5-ին վախճանվել է):
Փաստաթուղթը թվագրվում է 1816 թվականի մարտով և այն երեք նամակներից մեկն է, որ Նապոլենը գրել է րՍուրբ Հեղինե կղզում եղած ժամանակ: Կղզում նա որոշում է սովորել անգլերեն, որպեսզի հասկանա իրեն շրջապատող բրիտանացիներին, նաև ձանձրույթից: Նրան դասեր տվել է իրեն հետևող մի գրաֆ: Երբեմն, երբ Նապոլեոնն անքնություն է ունեցել, կարճ նամակներ է գրել իր ուսուցչին: Նամակում առկա են և ուղղագրական, և շարահյուսական սխալներ:
Նամակի նախնական գինը մոտ 80 հազար եվրո է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները