Orange-ն առաջարկում է ռոմինգի բացառիկ սակագներ ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2012-ը հյուրընկալող երկրներում
Orange-ը հայտարարում է ռոմինգի բացառիկ սակագների մասին Լեհաստանում և Ուկրաինայում, որտեղ անցկացվելու են Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը: Այս երկու երկրներում մինչև օգոստոսի 31-ը Orange-ի բաժանորդները կկարողանան մուտքային և ելքային, ինչպես նաև տեղական զանգեր կատարել 250 դրամ/րոպե անհավանական սակագնով և կարճ հաղորդագրություններ ուղարկել ընդամենը 200 դրամով: Այս սակագներից օգտվելու համար Լեհաստանում բաժանորդները պետք է միանան տեղական Orange ցանցին, իսկ Ուկրաինայում` life:) օպերատորի ցանցին:
Ռոմինգն ակտիվացնելու համար որևէ դեպոզիտի կարիք չկա. դա կարելի է անել` պարզապես հավաքելով *121#:
Orange-ը հպարտ է EURO 2012™-ը հովանավորելու համար: EURO 2012™-ի շրջանակներում Orange Լեհաստանը հանդիսանում է EURO 2012™-ի բացառիկ տեխնոլոգիական գործընկերը Լեհաստանում: Orange-ը ՈՒԵՖԱ-ի հետ համատեղ ներկայացնում է բջջային հեռախոսների համար նախատեսված և հատուկ այս առաջնության համար մշակված պաշտոնական ծրագրային հավելվածը: Սա Orange-ի կողմից երբևիցե հովանավորված առաջին համաեվրոպական սպորտային իրադարձությունն է: Այս սպորտային նախաձեռնության բոլոր առավելություններից կօգտվեն Orange-ի բաժանորդները Հայաստանում, ինչպես Իսպանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Սլովակիայում, Ռումինիայում, Ավստրիայում, Լյուքսեմբուրգում, Մոլդովայում և Շվեյցարիայում:
Ավելին` http://orangearmenia.am/uefa-euro-2012/uefa-roaming/:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին