Մահացել է «Վիլյառեալի» նորանշանակ գլխավոր մարզիչը
«Վիլյառեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մանուել Պրեսիադոն մահացել է 54 տարեկան հասակում` սրտի կաթվածից: Չորեքշաբթի օրը հայտնի էր դարձել, որ Պրեսիադոն նշանակվել է իսպանական թիմի գլխավոր մարզչի պաշտոնում, և նույն գիշերը նա մահացել է Վալենսիայի հյուրանոցային համալիրներից մեկի իր համարում: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Ավելացնենք, որ տարբեր տարիներին Պրեսիադոն գլխավորել է «Խիմնաստիկը», «Ռասինգը», «Լևանտեն», «Մուրսիան» և «Սպորտինգը»: Վերջին ակումբից նա հեռացել էր այս տարվա հունվարին` թիմի անհաջող մրցելույթների շարքից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում