Արդեն 92 ուսանող ավարտել են իրենց ուսումնառությունը Սինոփսիսի և ՄԷՏԻ-ի համատեղ կրթական ծրագրով
Կիսահաղորդիչների նախագծման և արտադրության համար ծրագրային միջոցների և մտավոր սեփականության ոլորտի համաշխարհային առաջատար Սինոփսիս ընկերությունը և Էլեկտրոնային տեխնիկայի ազգային հետազոտական համալսարանը (ՄԷՏԻ) այսօր հայտարարեցին, որ ևս 18 ուսանողներ հաջողությամբ ավարտել են իրենց ուսումնառությունը Սինոփսիսի և ՄԷՏԻ-ի համատեղ կրթական ծրագրով և պատրաստ են սկսել ճարտարագետի իրենց մասնագիտական կարիերան:
2006 թ.-ին հիմնադրված ծրագրի նպատակն է պատրաստել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որպեսզի նրանք օգնեն առաջնորդելու Ռուսաստանը դեպի բարձր տեխնոլոգիաների զարգացման հաջորդ փուլ: Երկամյա մագիստրոսական ծրագիրը հիմնված է Սինոփսիսի ծրագրային գործիքների փաթեթի և Սինոփսիսի համալսարանական ծրագրի շրջանակներում Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի (ՍԱՈՒԴ) կողմից տրամադրված գերմեծ ինտեգրալ սխեմաների (ԳՄԻՍ) նախագծման ուսումնական ծրագրի վրա: Մինչ օրս 92 ուսանող հաջողությամբ ավարտել է Սինոփսիսի և ՄԷՏԻ-ի համատեղ ծրագիրը:
ԲՈՒՀ-արտադրության համագործակցության իրեն արդարացրած կրթական մոդելի կիրառումը ծրագրին հնարավորություն է տալիս Ռուսաստանի աշխատուժին տրամադրել արտադրությանը պատրաստ շրջանավարտներ, ովքեր արտադրությունում արագ արդյունավետություն ցույց տալու համար համապատասխան գիտելիքներ և ունակություններ ունեն:
Համապատասխանելով ամենաբարձր միջազգային ճարտարագիտական չափանիշներին, բոլոր շրջանավարտներն արդեն աշխատում են կիսահաղորդչային առաջատար ընկերություններում: Նրանք Միկրոնի, Անգսթրեմի, Ռուսաստանի գիտության ակադեմիայի Միկրոէլեկտրոնիկայի ոլորտում նախագծման խնդիրների ինստիտուտի, NI ELVIS-ի և Ռուսաստանի բարձր տեխնոլոգիաների արտադրության զարգացումը խթանող կիսահաղորդչային այլ ընկերությունների առաջատար մասնագետներ են:
Ինտեգրալ սխմաների նախագծման համար հատուկ համապատասխանեցված ուսումնական պլանը համատեղ մագիստրոսական ծրագրի հիմքն է: Դասավանդումն իրականացվում է Սինոփսիսի մասնագետների և ՄԷՏԻ-ի դասախոսների հետ համատեղ: Ամեն տարի 20-ական ուսանողներ ընդունվում են սովորելու երկամյա ուսումնական ծրագրով: Սինոփսիսի և ՄԷՏԻ-ի ուսումնական կենտրոնում յուրաքանչյուր ուսանողի հասանելի են էլեկտրոնային ավտոմատացված նախագծման նորագույն ծրագրային գործիքային միջոցները: Ի լրումն, Սինոփսիսը նաև տրամադրում է 90 նանոմետր և 32/28 նանոմետր տեխնոլոգիայով ուսումնական նախագծման փաթեթներ, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել գերժամանակակից նախագծեր ուսումնական միջավայրում:
«Մենք ուրախ ենք Սինոփսիսի և ՄԷՏԻ-ի կրթական ծրագրի 5-րդ հաջող շրջանավարտությունը հաջող է», - ասում ՄԷՏԻ-ի ռեկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ, տ.գ.տ. պրոֆեսոր, պրն. Յուրի Ա. Չապլիգինը: «Սինոփսիսի հետ մեր երկարաժամկետ համագործակցությունը նոր հնարավորություններ է ընձեռում համալսարանին և ուսանողներին: Մենք բարձր ենք գնահատում Սինոփսիսի ներդումը Ռուսաստանում էլեկտրոնային արդյունաբերության համար բարձրորակ ճարտարագետների ուսուցման գործում»:
«ՄԷՏԻ-ի վերանվանումը Ռուսաստանի Էլեկտրոնային տեխնիկայի ազգային հետազոտական համալսարանի այդ հաստատության կրթության որակի ևս մեկ ապացույց է», - ասում է Սինոփսիս ընկերության կորպորատիվ մարքեթինգի գծով փոխնախագահ, ՄԷՏԻ պատվավոր պրոֆեսոր, պրն. Ռիչ Գոլդմանը: «Սինոփսիսը տրամադրում է ծրագրային փաթեթներ և ուսումնական ձեռնարկներ, որոնք օգնում են ՄԷՏԻ-ին նման բարձր մակարդակի հասնել, և մենք սրտանց ուրախ ենք տեսնել, որ մեր համատեղ շրջանավարտներն արդեն նպաստում են Ռուսաստանի կիսահաղորդչային արդյունաբերության վերածննդին»:
«Ես ուրախ եմ ևս մեկ հաջող շրջանավարտության կապակցությամբ», - ասում է Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի տնօրեն, ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ, ՄԷՏԻ-ի պատվավոր պրոֆեսոր, տ.գ.դ. պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը: «Հաշվի առնելով այս շատ տեխնիկական ոլորտում զարգացման արագ տեմպերը, մենք շարունակում ենք ընդլայնել կրթական ծրագրի բովանդակությունը՝ ապահովելու համար ավելի փորձառու և բանիմաց շրջանավարտներ հաջորդ տարիներում»:
«Երկամյա մագիստրոսական ծրագիրի ընթացքում ես ստացել եմ արժեքավոր փորձ ու գործնական հմտություններ թվային նախագծման երթուղու, թվային և անալոգային ինտեգրալ սխեմաների նախագծման, նախագծման ավտոմատացման և շատ այլ ոլորտներում», - ասել է Սինոփսիսի-ՄԷՏԻ համատեղ կրթական ծրագրի 2012 շրջանավարտ Պիրյուտինա Գալինան: Նա ավելացնում է. «Ծրագրի շատ դասընթացների ընթացքում Սինոփսիսի նորագույն և առաջադեմ ԷՆԱ գործիքների կիրառման հնարավորությունը նպաստում էր տեսական գիտելիքների յուրացմանը և աշխատանքում այդքան անհրաժեշտ գործնական հմտությունների ցուցադրմանը և ձեռք բերմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան