Դավիթ Շահնազարյանը կարող է միանալ արևմտամետներին
«168 ժամի» տեղեկություններով` ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը կարող է միանալ ընդդիմադիր դաշտում արևմտյան կողմնորոշում ունեցող «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների հավանական նախընտրական միավորմանը: «Բանն այն է, որ Շահնազարյանը ևս արևմտյան կողմնորոշում ունի: Որոշ տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ը ցանկանում է համագործակցության մղել արևմտյան կողմնորոշում ունեցող ուժերին ու գործիչներին»,- նշում է թերթը: Թերթը փորձել է Դ. Շահնազարյանից մեկնաբանություն ստանալ այս տեղեկությունների կապակցությամբ, սակայն նա չի ցանկացել իր քաղաքական գործունեության հետ կապված որևէ հարց լսել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները