Թուրք կանայք պահպանակներ են նետել ոստիկանների վրա
Թուրքիայում շարունակվում են աբորտները սահմանափակող օրինագծի դեմ թուրք կանանց բողոքի ակցիաները: Այս անգամ փողոց են դուրս եկել Անկարայի կանայք: Նրանք հավաքվել են իշխող«Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) վարչության շենքի մոտ և վանկարկել. «թե աբորտը, թե ծննդբերությունը կնոջ իրավունքն է»: Կանայք պահանջել են նաև ազատ արձակել ակցիայի շրջանակներում ձերբակալված իրենց ընկերներին: Իսկ երբ ոստիկաները փորձել են ցրել ցույցը , ցուցարար կանայք ներկանյութով լցված պահպանակներ են նետել ոստիկանների վրա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիքալ» (Radikal) պարբերականը:
Հիշեցնենք որ, օրեր առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի կարճ ժամկետներում ընդունվի օրենք, որը սահմանափակելու է հղիության արհեստական ընդհատման քանակը: Նրա կարծիքով, աբորտը հավասարազոր է սպանության և պետք է արգելքի տակ լինի: Օրինագծի համաձայն, որը դեռ լրամշակման փուլում է, աբորտ կարող են անել միայն կանայք, որոնց հղիությունը չորս շաբաթից չի անցել:
Այս օրինագիծը առաջացրել է թուրք կանաց զայրույթը և թուրքական մի շարք քաղաքների փողոցներ 3-4 հազար կին է դուրս եկել: Նրանք ձեռքներին ունեցել են «Իմ մարմինը, իմ ընտրությունը», «Ձեռքերդ հեռու իմ մարմնից», «Թայիփ, դա քեզ չի վերաբերում» գրություններով պաստառներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան