Երիտասարդ համալսարանականները կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբին իրական քայլեր ձեռնարկել
Այսօր «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որով դատապարտել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և պահանջել միջազգային կառույցներից կանխարգելող քայլեր ձեռնարկել.
Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև.
«Մենք` երիտասարդ համալսարանականներս մտահոգված ու վրդովված ենք Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման և հայ-ադրբեջանական սահմանին դիվերսիոն գործողություններ ծավալելու փաստով: Երիտասարդ համալսարանականները կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին և միջազգային կազմակերպություններին դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը ու իրական քայլեր ձեռնարկել նման միջադեպերի կրկնումը բացառելու համար:
Երիտասարդ համալսարանականները համոզված են, որ Արցախյան խնդրի կարգավորման ուղղությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող քայլերը կհանգեցնեն Արցախի անկախ հանրապետության միջազգային ճանաչմանը:
Երիտասարդ համալսարանականները կոչ են անում Ադրբեջանի բնակչությանը տուրք չտալ Ալիևի կոռուպացված ռեժիմի ռազմատենչ հայտարարություններին և պայքարել, որպեսզի օր առաջ ազատվեն այդ ավտորիտար ռեժիմից»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին