Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի թեկնածուները
«Երկիրը» գրում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի թափուր մնացած պաշտոնի համար շրջանառվում են մի քանի անուններ` ԲՀԿ-ական նորաթուխ պատգամավորներ Վահան Բաբայան, Տիգրան Ուրիխանյան, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ, լրագրող Վանիկ Էլիզբարյան և «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Իվետա Տոնոյան: Թերթի տեղեկություններով` առաջին երկուսին ԲՀԿ նախագահ մամուլի խոսնակի պաշտոնում չեն ցանկանում տեսնել հին ԲՀԿ-ականները, ինչպես նաև մարդիկ, ում կարծիքը Ծառուկյանը հարցնում է: Ամենահավանական թեկնածուները Վանիկ Էլիզբարյանն ու Իվետա Տոնոյանն են: Թերթը նշում է, սակայն, որ վերջինս «Կենտրոնում» սպասվելիք կադրային լուրջ փոփոխությունների արդյունքում կարող է հարազատ հեռուստաընկերությունում պաշտոնի անցնել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները