Ջերմուկն էլ թանկացավ
Հունիսի 1-ից 10 դրամով թանկացել է «Ջերմուկ» հանքային ջուրը: Ներկայումս այն 165 դրամի փոխարեն խանութներին տրվում 175 դրամով: Այս մասին գրել է «Երկիրը»:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից տեղեկացրել են, որ տեղյակ են գնային փոփոխությանը և ներկայումս ուսումնասիրում են ընկերության ներկայացրած փաստաթղթերն ու հիմնավորումները: Թե ինչ հիմնավորումներ են ներկայացված «Ջերմուկ Գրուպ» ընկերության փաստաթղթերում, ՏՄՊՊՀ-ից թերթին չեն ասել: Միայն նշել են, որ փաստաթղթերը ներկայացված են և ուսումնասիրվում են: «Հուսով ենք` վերջում չի պարզվի, որ հանքային ջրի թանկացման պատճառը միջազգային շուկայում ջրի գնի բարձրացումն է: Թեև ի՞նչ իմանանք»,- նշում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները