«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննության միջին միավորը 13,8 է
«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի պետական միասնական քննության միջին գնահատականն արդեն հայտնի է. այս տարի միջին միավորը 13,8 է: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը։
Հիշեցնենք, որ այս տարի «Հայոց լեզու և գրականություն» առարկաների առաջադրանքները կազմվել է ԳԹԿ-ի կողմից հրատարակված շտեմարաններից: Ըստ ԳԹԿ-ի խորհրդի անդամ Մանուկ Մկրտչյանի՝ տվյալ առարկայի քննությունը կարևոր է նաև վերլուծության իմաստով, որպեսզի հասկանան, թե շտեմարանով կազմակերպած քննությունները ինչ արդյունք կտան:
Նշենք, որ 2012-13թթ. ուսումնական տարվա ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 16 845 դիմորդ, ընդ որում՝ նրանցից 11 795-ը քննությունն են հանձնել հենց «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան