Ֆիզուլիի մտացածին մարտը՝ զոհերին լեգալիզացնելու միջոց
Նախօրեին ադրբեջանական կողմից՝ AzeriDefence.com կայքի միջոցով տեղեկություն տարածվեց, թե Ֆիզուլիի հատվածում «հայկական զորքերը անցել են հարձակման, ներկայումս ընթանում են խոշորամասշտաբ գործողություններ՝ ուղղաթիռների կիրառությամբ»: Բնականաբար, ադրբեջանցիների զինվորական շրջանակների անանուն աղբյուրները վստահեցրել էին, որ «հարձակումը» հաջողվել է հետ մղել, բայց գրանցվել են կորուստներ:
Այս անհեթեթ հաղորդագրության ողջ գրավչությունն անանուն զինվորականի կողմից կորուստների մասին տեղեկությունը հաստատելն է: Բանն այն է, որ ԼՂՀ Պաշտպանական բանակից արդեն հերքել են լայնամասշտաբ գործողությունների մասին տեղեկությունը և ընդամենը նշել, որ շփման գծում փոխհրաձգությունը, որի ինտեսնիվությունը քիչ է տարբերվում նախորդիվ եղած իրավիճակից: Հետևաբար կարելի է զարմանալ, թե ի՞նչ խնդիր է լուծում Բաքուն՝ նման անհեթհեթ, ըստ էության, պատերազմի մեկնարկի մասին տեղեկատվություն տարածելով:
Իրականում զարմանալու անհրաժեշտություն չկա: Գործ ունենք շատ պարզ իրականության հետ: Մի կողմից վերջին օրերին շփման գծում ինտենսիվ դարձած գործողություններն են, որոնց արդյունքում հայկական կողմը 4 զոհ էր կրել, իսկ ադրբեջանական կողմը մոտավորապես 20-ը: Մյուս կողմից՝ ռազմական պայմաններում կրած կորուստները թաքցնելու Ադրբեջանի ձգտումն է:
Վերջին օրերի մարտերի արդյունքում, ինչպես նշվեց ադրբեջանական կողմը տվել է մոտ երկու տասնյակ զոհ: Դրանցից միայն 5-ի դեպքում է պաշտոնական հաղորդագրությամբ նշվել, որ զոհվել են մարտի ընթացքում: Այնուհետ սկսվեց «ջրոցին». ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ վերջին օրերի ընթացքում ադրբեջանական բանակի մի զինծառայող ինքնասպան է եղել, երկուսի մահը վրա է հասել բետոնե սալիկի տակ մնալու հետևանքով, մեկը զրասույզ է եղել ու խեղդվել, ևս մեկը անհետ կորել է: Փաստորեն երկու-երեք օրվա ընթացքում 5 ադրբեջանցի զինծառայող զոհվել է ոչ մարտական պայմաններում: Հասկանալի է, որ մնացած 10 զոհերին կրկին ոչ մարտական իրավիճակներին վերագրելը բարդ կլիներ, ուստի Ադրբեջանում մտածել են ծիծաղելի ելք՝ «ուղղաթիռների գործածմամբ մարտեր», որտեղ եղել են կորուստներ:
Զավեշտն այն է, որ մի քանի ժամ անց ադրբեջանական մեկ այլ կայք՝ 1news.az-ը հերքում է «պատերազմական գործողությունների» մասին տեղեկությունը: Բնականաբար, կորուստների մասին տեղեկությունը չի հերքվել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա