Փորձագետ. Անհնար էր պատկերացնել, որ Ադրբեջանը դիվերսիոն գործողություն կկազմակերպի ու կխոստովանի իր մեղավորությունը
«Ադրբեջանական կողմը պետք է ինչ-որ ձևով արդարացնի իր քայլերը և այդ տեսանկյունից, իրենց տարածած տեղեկությունները սպասելի են»,- մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարությունն այն մասին, թե սահմանագծում տիրող իրավիճակի պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը:
Նրա խոսքերով, անհնար էր պատկերացնել, որ Ադրբեջանը դիվերսիոն գործողություն կկազմակերպի ու կխոստովանի իր մեղավորությունը, մանավանդ, որ առջևում արտգործնախարարների հանդիպում կա:
Հարցին, թե՝ արդյոք սպասվող ԱԳ նախարարների հանդիպումից կոնկրետ սպասելիքներ կան, Գ. Կարապետյանը նշեց. «Կարծում եմ որոշ հարցեր իրենց պատասխանները կստանան, սակայն դժվար է կտրուկ քայլեր ակնկալել»:
Հարցին, թե՝ դիվերսիոն գործողություններ կազմակերպելով Ադրբեջանն ինչ խնդիր է լուծում, վերջինս ասաց. «Ադրբեջանը երկու հիմնական խնդիր է լուծում՝ արտաքին և ներքին: Նախ՝ հասարակության ուշադրությունը շեղում է ներքին հասարակական խնդիրներից, երկրորդ՝ Հայաստանին միջազգային հանրության աչքում ագրեսոր ներկայացնում»:
Սակայն նրա խոսքերով, Ադրբեջանին չի հաջողվի ակնհայտ փաստերը խեղաթյուրել և ստեղծված իրավիճակը Հայաստանի վրա բարդել, քանի որ համապատասխան կառույցներին ավելի վաղ տեղյակ էր պահվել միջադեպերի մանրամասների մասին ու անհերքելի փաստեր ներկայացվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան