Դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին»` հունիսի 8-ին ժամը 16:00-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
«ՀայՌուսգազարդ» ընկերության հաղորդմամբ, վրացական ընկերությունը նախատեսում է իրականացնել Ղազախ -Սագուրամո 1000 մմ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ:
Գազամատակարարման վերականգնման մասին վրացական կողմը կտեղեկացնի լրացուցիչ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են