Երգչուհի Արմինե Գրիգորյանն արտագաղթել է
«Հրապարակը» գրել է, որ երգչուհի Արմինե Գրիգորյանը մոտ մեկ շաբաթ առաջ արտագաղթել է Հայաստանից: «Նրա համբերության բաժակը լցվել է այն ժամանակ, երբ նրա նոր հաղորդաշարը, որի չորս հաղորդումներն արդեն պատրաստ էին, մերժվել են բոլոր հեռուստաընկերությունների կողմից: Մինչդեռ նրա «Իմ արև» հաղորդումը «Դար 21»-ի լավագույն հաղորդումներից էր: Մտերիմներն ասում են, որ նա մեկնելիս շատ հուզված է եղել և հրաժեշտ տալու ժամանակ հայտարարել է, որ հոգնել է հոգեմաշ պայքարից և գնում է, քանի որ այլևս չի կարող և չի ուզում պայքարել ոչ իշխանությունների, ոչ էլ այս բարքերի դեմ: Մտերիմներն ասում են, որ նրան նաև, որպես երգչուհի, տևական ժամանակ թույլ չէին տալիս հանդես գալ»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները