Շաքարավազն էլ թանկացավ
«Հայկական ժամանակը» գրում է, որ երեկվանից թանկացել է փոքր և միջին խանութներին մատակարարվող շաքարավազը. «Մեկ 50 կիլոգրամանոց շաքարավազի պարկի գինը բարձրացել է 400 դրամով, այսինքն` յուրաքանչյուր կիլոգրամը թանկացել է մոտ 8 դրամով: Թե որքան կբարձրանա մանրածախ գինը, պարզ կդառնա առաջիկա օրերին»: Թերթը նկատում է, որ 2 տարի առաջ մեծ շուքով վերաբացվեց Սամվել Ալեքսանյանին պատկանող Սպիտակի շաքարի գործարանը, որի հզորությունը, ինչպես հայտարարվում էր այն ժամանակ, կբավարարի Հայաստանի պահանջարկը, և մի բան էլ` կարտահանվի: «Այսինքն, տեսականորեն մեր սպառած շաքարավազը արտադրվում է Հայաստանում, և դրա գնի վրա չի կարող ազդել դրամի արժեզրկումը: Գործնականում Հայաստանը շարունակում է շաքարավազ ներկրել, ներկրողն էլ այդ նույն շաքարի գործարանի սեփականատեր Լֆիկ Սամոն է»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները