Իվետա Տոնոյանը ժամանակավորապես կկատարի Գ.Ծառուկյանի մամլո խոսնակի պարտականությունները
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակի պարտականությունները ժամանակավորապես կկատարի «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Իվետա Տոնոյանը: Այս մասին Panorama.am-ին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Կուսակցության հասարակայնության և լրատվության հետ կապերի պատասխանատուի պարտականությունները ժամանակավորապես դրվել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի վրա»,- ավելացրեց Ն.Զոհրաբյանը:
Հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը օրերս հրաժարականի դիմում է ներկայացրել: Պատճառները անձամբ Խ.Գալստյանից պարզել չհաջողվեց` նա չի պատասխանում հեռախոսազանգերի: