ՀՀԿ-ական Ալեքսանյանը նարդի է խաղացել ՀԱԿ գրասենյակում
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ` օրերս Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող ՀԱԿ-ի գրասենյակներից մեկը: Ներկաներն Ալեքսանյանին ձեռքով բարևել են, ներս հրավիրել: Հանրապետական խմբակցության պատգամավոր Ալեքսանյանը Կոնգրեսի գրասենյակում նարդի է խաղացել, մի փոքր զրուցել ու հեռացել: «Ե´վ ՀԱԿ-ին, և´ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին մոտ կանգնած թերթի աղբյուրները մասնավոր զրույցներում հաստատել են այս տեղեկությունը, սակայն պաշտոնական մեկնաբանություն ո´չ ՀԱԿ Մալաթիա-Սեբաստիա համայնքի տարածքային գրասենյակից, ո´չ էլ Ալեքսանյանից ստանալ չի հաջողվել»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները